National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.04.2021
Հարցեր՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լեւոն Բունիաթյանին
1 / 6

Ապրիլի 13-ին խորհրդարանը հերթական նիստում քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի նշանակման հարցը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ներկայացրեց Լեւոն Բունիաթյանին: Վերջինս մասնագիտությամբ ճարտարագետ է, աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներում: 2019-ից  մինչ այսօր «Էներջի գրուպ» ՍՊԸ-ի տեխնիկական տնօրենն է: Թեկնածուն ներկայացրեց իր աշխատանքային ուղին՝ նշելով, որ ընտրվելու դեպքում  լինելու է անշահախնդիր եւ մասնագիտական փորձն ու կարողությունները ծառայեցնելու է երկրի առաջընթացին:

Թեկնածուի ելույթը մի խումբ պատգամավորների չգոհացրեց: Նրանք կասկած հայտնեցին առ այն, որ Բունիաթյանն ի զորու է լինելու սպասարկել հանրային շահը՝ տարիներ շարունակ աշխատած լինելով  վերոնշյալ կազմակերպություններում: «Պատրա՞ստ եք սպասարկելու հանրային շահը՝ ընտրվելով այս պաշտոնում»,-հետաքրքրվեց Սերգեյ Բագրատյանը: Թեկնածուն հավաստիացրեց, որ պատրաստ է աշխատել այնպես, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում տեղի չունենա: «Երկու ձեռքով կողմ եմ, որ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում տեղի չունենա, քանի որ դա հետագայում ազդում է նաեւ երկրի տնտեսության, ինչպես նաեւ սպառողների վրա»,-պարզաբանեց թեկնածուն:

Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց ոլորտի  խնդիրներով: Լեւոն Բունիաթյանը կարեւորեց հանձնաժողովի  գործունեության թափանցիկության  ապահովումը, քաղաքացիների դիմում-բողոքներին առավել օպերատիվ արձագանքելը եւ այլն: Թագուհի Թովմասյանը թեկնածուին առաջարկեց ԱԺ ամբիոնից հստակ հայտարարել, որ շահերի բախման խնդիր  չի ունենալու ընտրվելու պարագայում, քանի որ նա աշխատել է ՀԷՑ-ում: «Հանձնաժողովը հանրային  ընկալման մեջ  դիտարկվում է որպես բոլոր խոշոր կազմակերպությունների շահերը սպասարկող մարմին: Գրեթե չկան դեպքեր, որ  ՀԾԿՀ ուղարկվի  սակագնի բարձրացման  վերաբերյալ որեւէ դիմում եւ այն մերժվի»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ  ի դեմս Լեւոն Բունիաթյանի՝ չի տեսնում այն  թեկնածուին, որը կարող է լինել հանրության ներկայացուցիչն այդ հանձնաժողովում:  Լեւոն Բունիաթյանը պարզաբանեց, որ ընտրվելու դեպքում չի աշխատելու ի նպաստ ՀԷՑ-ի, ընդհակառակը՝ պատրաստվում է  աշխատել անշախախնդիր, քանի որ 2016 թվականից չի  աշխատում այնտեղ: Ընտրվելու դեպքում էլ գործելու է ոլորտը կարգավորող օրենքին համապատասխան: Գազի սակագնի բարձրանալու  վերաբերյալ թեկնածուն տեղեկություններ չուներ, քանի որ դա նրա ոլորտը չէ:  Իսկ ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցին, ապա սրա վերաբերյալ  եւս թեկնածուն տեղեկություններ չուներ: Նա խոստացավ ընտրվելուց հետո ուսումնասիրել փաստաթղթերը: Պատասխանը չգոհացրեց պատգամավորին. «Եթե Դուք գնալու եք եւ անելու եք այն, ինչ հանձնաժողովը, ապա դժվար թե պատգամավորներից շատերն իրենց  վստահությունը հայտնեն Ձեզ»:

Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ծովինար Վարդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Արման Բաբաջանյանը նույնպես  անբավարար համարեցին թեկնածուի ներկայացրած աշխատանքի տեսլականն ու աշխատաոճը:

Ավելին՝ Արման Բաբաջանյանը թեկնածուին հորդորեց հանել իր թեկնածությունը: «Չեմ հավատում, որ Դուք այնքան կամք ունեք, որ կարողանաք այդ կազմակերպությունների շահերը ստորադասել հանրային շահին, մեր երկրի իրական շահերին»,-եզրափակեց  խոսքը նա:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am